ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ 2011 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԿԱՅԱՆԱ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
XXXII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել զեկուցումների հիմնադրույթները մինչև 6 (վեց) համակարգչային էջ ծավալով` հայերեն կամ ռուսերեն լեզուներով, վերջում ներկայացնել անգլերեն լեզվով ամփոփում, հոդվածի վերնագիրն ու հեղինակի անուն ազգանունը` ռուսերեն և անգլերեն լեզուներով (տառատեսակը` յունիկոդ)` հայերեն -Sylfaen, ռուսերեն – Sylfaen, անգլերեն - Sylfaen, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5: Սահմանվում է հետևյալ Page Setup. Paper size-A4, Top, Bottom, Left, Right - 2,5 cm): Պարտադիր պայմաններից են աշխատանքի արդիականությունը, նպատակների, եզրահանգումների նշումը: Նյութը պետք է պատրստվի տեքստային խմբագիր Word-ի միջոցով: Հիմնադրույթները պետք է ընդգրկեն թեմայի ուսումնասիրության հակիրճ պատմությունը և ունենան աղբյուրագիտական համապատասխան հղումներ: Հավանության արժանացած աշխատանքները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի “ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ” ժողովածուի հերթական հատորում:
Հոդվածների ծանոթագրությունները և նշվող աղբյուրները պետք է զետեղված լինեն հոդվածի յուրաքանչյուր էջի տակ footnote-ով` օգտագործելով AB1 :
Հոդվածները ներկայացնել կրիչով և թղթային տարբերակով, միայն նշված տառատեսակներով (Sylfaen, – հայերեն; Sylfaen – ռուսերեն; Sylfaen - անգլերեն)
Հիմնադրույթները ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը, Երևան, Մարշալ Բաղրամյան 24գ. հասցեով (10-րդ հարկ, ընդունարան), հոդվածին կցել նաև էլեկտրոնային տարբերակը:
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ


Հոդվածի առաջին էջի վերևի հատվածում գրել անուն, ազգանունը և այն հաստատության ամբողջական անվանումը և նրա հապավումը, որը ներկայացնում է հեղինակը: Այնուհետև, տողի մեջտեղում գրել վերնագիրը մեծատառերով: Առանձին էջի վրա նշել հոդվածի անվանումը, հեղինակի անունը, ազգանունը և ներկայացվող հաստատության անվանումը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով` մեծատառերով և փոքրատառերով:
Եթե հոդվածի հեղինակը մագիստրանտ է կամ ասպիրանտ, ապա հոդվածի վերջում պետք է նշվի գիտական ղեկավարի անունը, ազգանունը և նրա ստորագրությունը:
Այնուհետև, ներկայացվում է Ծանոթագրությունը - Size 10 cm, սկզբից նշվում է հեղինակի ազգանունը, այնուհետև, անվան առաջին տառը, հետո աշխատության վերնագիրը, նշվում է հրատարակության վայրը, տարեթիվը և վերջում էջը: Օրինակ`

1. Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2. Никитина Г., Государство Израиль, М., 1968, с. 45.
3. Gali B. B., Egypt’s policy in 1980’s, Cairo, 1985, p. 98.
Եթե գիրքը կամ աղբյուրը կրկնվում է անմիջապես հաջորդ հղմամբ, ապա գրվում է ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ, եթե փոխվել է էջը, ապա նշվում է նաև այն: Օրինակ`
1. Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2. Նույն տեղում, կամ Նույն տեղում, էջ 56:
Եթե գիրքը կամ աղբյուրը հիշատակվում է կրկին` մեկ այլ հղումից հետո, կամ հաջորդ էջում, ապա գրվում է աշխատության հեղինակի ազգանունը և անունը, ապա` ՆՇՎ. ԱՇԽ., էջ…:

1. Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2. Gali B. B., Egypt’s policy in 1980’s, Cairo, 1985, p. 98.
3. Հարությունյան Լ., նշվ. աշխ., էջ 24:
Հոդվածները ներկայացնել ջանասիրաբար խմբագրված, մեկ օրինակ Print տարբերակով, և մեկ օրինակ` էլեկտրոնային: Print տարբերակին անհրաժեշտ է կցել հեղինակի հեռախոսահամարը և e-mail-ը:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2011 թ. օգոստոսի 30-ը:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)