ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆԵՐ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆԵՐ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան և ԵՊՀ 2012 թ. հունիսի 5-6-ը նախատեսում է միջազգային գիտաժողով` «Հայկազունիներ. առասպել և պատմություն» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
Գիտաժողովը նվիրված է հայոց պատմության կարևորագույն փուլի` Հայկազունիների, նրանց դերի, հայ ինքնության ձևավորման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նպատակն է հայագիտության, արևելագիտության, հնագիտության, ազգագրության, լեզվաբանության, մարդաբանության և հայագիտության այլ բնագավառներում արձանագրված ձեռքբերումների, հայկական ու օտար աղբյուրների հիմնավոր քննությամբ անդրադառնալը Հայաստանի հնագույն շրջանի պատմության և ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմականության շրջանակը և սահմանագիծը, զուգահեռաբար ներկայացնել հայ ժողովրդի ու հայոց պետականությունների կազմավորման գործընթացները: Դրանով հիմք կդրվի քննարկումների, որոնց շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն հաղթահարելու այդ բնագավառում առկա հիմնական տարակարծությունները:
Գիտաժողովն անց է կացվում Տեր և Տիկին Էդվարդ և Վերժինե Մսըրլյանների մեկենասությամբ: Ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետների մասնակցությունը:
Զեկուցումների համար սահմանվում է մինչև 15 րոպե ժամանակ: Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին գրքով:
Զեկուցումների հայտերը և հիմնադրույթները (մինչև երեք էջ ծավալով, տպագիր և խտասկավառակով, օտար լեզուները Times New Roman, հայերենը Unicode տարբերակով, տառաչափը 12, տողամիջյան հեռավորությունը` 1,5) ընդունվում են մինչև 2012 թ. մարտի 10-ը հետևյալ հասցեով` Մարշալ Բաղրամյան 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար Հ. Մուրադյանին /էլ. փոստ` muradyanhakob@yahoo.com/:
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է ընտրություն կատարելու ներկայացվող զեկուցումների հարցում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերոհիշյալ հասցեով կամ զանգահարել 58-19-31 հեռախոսահամարով:

Հղումների նմուշներ

Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 15:
Ղազախեցյան Վլ., Հայկական միացյալ պատվիրակության գործունեությունը Լոզանի կոնֆերանսում (1922-1923 թթ.),-Բանբեր Հայաստանի արխիվների, 2007, N 1-2, էջ 98:
Мелконян Э., Армянский всеобщий благотворительный союз: неоконченная история, Ер., 2010, с. 485.
Danielyan E., Civilizational factors of Armenian sea trade development and the international competition in the17th century // 21st century, 2011, N 1, p. 47-53.
Погосян В. А., Марк-Антуан Жюльен и выборы VI года // Французский ежегодник-2009, М., 2009, с. 119-138.

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Վ.Բ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (նախագահ)

Յու. Մ. Սուվարյան - ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար

Ա.Ա. Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Բ.Հ. Հարությունյան - ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Պ.Մ. Ավետիսյան - ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ

Ա.Վ. Քոսյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, պ.գ.դ.

Ա.Ի. Շահնազարյան – պատմաբան

Հ.Ղ. Մուրադյան - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար, պ.գ.թ. (պատասխանատու քարտուղար)

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)