Ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ դր. Արմեն Բայբուրդյանը և նույն բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Աղավնի Հարությունյանը հրավիրվել էին Հայաստանում Չինաստանի դեսպանատուն, որտեղ նրանց ընդունեց խորհրդական Ժուաո Մինգվենը: Քննարկվեցին աշնանը նախանշված հայ-չինական միջազգային գիտաժողովի կազմակերպման հետ առնչվող հարցեր: