|
|
|
|
|
|
|
|
14.06.2012 |
|
|
|
Արևելագիտության Ինստիտուտի հրավերով եռօրյա այցով Երևանում էր գտնվում Ռուսաստանի Ռազմավարական Հետազոտությունների Ինստիտուտի(ՌՌՀԻ) պատվիրակությունը ՌՌՀԻ-ի տնօրեն պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Լ. Ռեշետնիկովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Ժամանակակից Ասիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ե. Վ. Սուպոնինան, տնօրենի օգնական Ա.Յու. Դուդարը և Մերձավոր Արտերկրի հետազոտությունների կենտրոնի աշխատակից Կ.Ի. Տասիցը: Այցի ընթացքում քննարկվեցին երկու ինստիտուտների միջև գիտական համագործակցության խնդիրներ: Պատվիրակությանը ընդունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ.Մ. Մարտիրոսյանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|