ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
06.02.2013
Ս. թ. փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված էր վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին:
Բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության
ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նշեց, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկա կանության դրսևորումների անշեղ աճ: Իսկ վերջին շրջանում,կապված մոտեցող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, հայատյածության ալիքն էլ ավելի է ուժեղացել:
Անուշ Հովհաննիսյանը , հանդես գալով Ստամբուլի Սամաթյա թաղամասում տեղի ունեցած դեպքերի մանրամասների հանգամանալից վերլուծությամբ,ընդգծեց, որ դրանք ունեցել են հստակ կազմակերպված բնույթ և նպատակ, այն է` ահաբեկելհայերին ու խորացնել վախի և սպառնալիքի մթնոլորտը: Ավելին, նշված դեպքերի կապակցությամբ թուրքական իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքը կարելի էմեկնաբանել որպես անուղղակի մեղսակցություն կամ հանցավոր անգործություն: 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը սկսել են առավել ինքնակազմակերպվել ու բարձրացնել իրենց հուզող խնդիրները, հետևաբար, նմանատիպ բռնությունները նպատակ ունեն լռեցնելու հայերին, եզրակացրեց
բանախոսը:
Վահրամ Տեր-Մաթևոսյանն անդրադարձավ Ստամբուլում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումների վերաբերյալ թուրքական և օտարերկրյա մամուլում եղած արձագանքներին: Նա մասնավորապես նշեց, որ առանձնապես կարևոր էին հեղինակավոր Catholic News-ի և Huffington Post-ի անդրադարձերը, որոնք ընդգծում էին, որ
Թուրքիայում հաճախակի են դառնում խտրականության քաղաքականության դրսևորումները, ուժեղանում է վախի մթնոլորտը, ինչը ավելի ցցուն է դարձնում կրոնական փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների անվտանգության հետ կապված լուրջ
խնդիրների գոյությունը:
Լևոն Հովսեփյանը նկատեց, որ պետք է դիտարկել նաև թուրքական հասարակության որոշ շրջանակների մոտ հոգեբանական գործոնի դերը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատկապես թուրքական ազգայնական շրջանակների մոտ առաջանում է տագնապ, որը ծնում է անկառավարելի վարք ու այսպես ասած «հակագործողություններ», որին վերջին շրջանում թիրախ դարձան անպաշտպան տարեց հայ կանայք:
Տաթևիկ Մանուկյանը անդրադարձավ քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն
կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքի և Ժողովրդավար հասարակություն
կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքի հայտարարություններին, որոնք փաստացի միակ
արձագանքն էին Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական
խմբակցությունների կողմից, փաստելով, որ քուրդ քաղաքական գործիչները դատապարտում են Սամաթյայում հայ կանանց վրա հարձակումները, դրանք որակում որպես ռասիստական և ընդգծում այն ակնընհայտ իրողությունը, որ հարձակումները կատարվել են ատելության հողի վրա: Ծավալված քննարկման ընթացքում կարևորվեց մասնավորապես այն եզրակացությունը, որ հայատյացության և հակաքրիստոնեության հողի վրա պարբերաբար տեղի ունեցող սպանությունները և այլ հանցագործությունները, որոնց կազմակերպիչները և իրականացնողները դեռևսմնում են չբացահայտված, վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում իրական ու շոշափելի քայլեր
ձեռնարկել կրոնական ու ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս պայմաններում, UNDP-ի տարածաշրջանային գրասենյակի Ստամբուլ
տեղափոխումը անընդունելի է:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Փետրվարի 6, 2013 թ.

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)