|
|
|
|
|
|
|
|
26.02.2013 |
|
|
|
2013 թ. փետրվարի 21-ից 25-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի պատվիրակությունը գտնվում էր Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և գիտական քարտուղար Ռոբերտ Ղազարյանը:
Նրանք զեկուցումներով հանդես եկան Կահիրեի համալսարանի Հայագիտության ամբիոնի կազմակերպած «Հայաստանը և քաղաքակրթությունների երկխոսությունը» գիտաժողովում:
2013 թ. փետրվարի 24-ին կնքվեց համաձայնագիր գիտական համագործակցության մասին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԵԱՀ Այն Շամս համալսարանի իգական ֆակուլտետի պատմության բաժնի միջև: Այն ստորագրեցին ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և ԵԱՀ Այն Շամս համալսարանի իգական ֆակուլտետի պատմության բաժնի վարիչ Աիշա Մահմուդ Աբդել Աալը:
Նույն օրը Ռ. Սաֆրաստյանը հանդիպում ունեցավ նաև Եգիպտոսի հեղինակավոր «Ալ-Ահրամ» գիտա-վերլուծական կենտրոնի ղեկավարության հետ: Համաձայնություն ձեռք բերվեց ընդլայնել գիտական համագործակցությունը:
Այցի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ Ալեքսանդրիայի և Կահիրեի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում դասախոսությամբ, նվիրված Հայոց ցեղասապնության գիտական ուսումնասիրման խնդիրներին, հանդես եկավ Ռ. Սաֆրաստյանը:
Այցը կազմակերպել էր Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|