|
|
|
|
|
|
|
|
07-11-2013 |
|
|
|
Ս. թ. նոյեմբերի 5-6-ը ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ 90 ՏԱՐԻՆ. ԱԹԱԹՅՈւՐՔԻՑ` ԷՐԴՈՂԱՆ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի աշխատակիցների ջանքերով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԱԻ տնօրեն Ռ. Սաֆրաստյանը, ողջույնի խոսքով` Վ. Բարխուդարյանը: Ուշագրավ զեկուցումներով ելույթ ունեցան պ.գ.դ. պրոֆ. Ռ. Սաֆրաստյանը (ԳԱԱ ԱԻ), պ.գ.թ. Հ. Չաքրյանը (ԳԱԱ ԱԻ), պ.գ.թ. Ա. Դումանյանը (ԳԱԱ ԱԻ), պ.գ.թ. պրոֆ. Ա. Սաֆարյանը (ԵՊՀ), Է. Բեյջին ( Սաքարիայի համալսարան, Թուրքիա), Կ. Տասիցը (ՌՀՌԻ, Ռուսաստան), Ք. Քադիրը (Էրջիյեսի համալսարան, Թուրքիա) փ.գ.դ. Տ. Թումանյանը (Ս. Պետերբուրգի պետ. Համալսարան, Ռուսաստան): Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին հատորի տեսքով:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|