|
|
|
|
|
|
|
|
03.02.2015 |
|
|
|
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ «Իսլամագիտություն և իսլամաֆոբիա» խորագրով միջազգային գիտական սեմինար: Այն կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը և Իրանի դեսպանության մշակույթի կցորդ Մ. Մեշքին: Հիմնական զեկուցողն էր Թեհրանի «Կրոնների և կրոնական ուղղությունների» համալսարանի դասախոս դոկտոր Սեյեդ Հասան Էսլամին: Նա անդրադարձավ իսլամագիտության մի շարք արդիական խնդիրներին: Զեկուցմանը հաջորդած աշխույժ քննարկման ընթացքում ուշագրավ ելույթներով և հարցադրումներով հանդես եկան Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ պ.գ.դ., պրոֆ. Վ. Բայբուրդյանը, ավագ գիտաշխատողներ պ.գ.թ. Ա. Փաշայանը, պ.գ.թ. Գ. Իսկանդարյանը և այլք:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|