|
|
|
|
|
|
|
|
24.03.2015 |
|
|
|
Սույն թվականի մարտի 24-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում Երիտասարդ արևելագետների խորհրդի նախաձեռնությամբ ուշագրավ զեկուցումով` «Աբբասյան որոշ խալիֆաների հայկական արմատների շուրջ», հանդես եկավ իրաքահայ հետազոտող Պետրոս Թովմասյանը: Զեկուցմանը հաջորդած աշխույժ քննարկման ընթացքում ուշագրավ ելույթներով և հարցադրումներով հանդես եկան Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն պ.գ.թ. Ռ. Ղազարյանը, ինստիտուտի Քրիստոնյա Արևելք բաժնի վարիչ պ.գ.դ. Ա. Հակոբյանը, գիտքարտուղար պ.գ.թ. Գ. Մարգարյանը, Արաբական երկրների բաժնի վարիչ պ.գ.թ. Լ. Հարությունյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար պ.գ.թ. Վ. Տեր-Ղևոնդյանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|