|
|
|
|
|
|
|
|
23.07.2015 |
|
|
|
2015 թ. հուլիսի 1-2-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ արևելագետների XXXVI միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառման կազմակերպիչն էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների խորհուրդը: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնը:
Նստաշրջանի բացմանը ելույթ ունեցան Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ Գ. Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը։
Գիտաժողովի շրջանակում կայացած 9 նիստերը ունեին հետևյալ խորագրերը` «Իրանագիտություն», «Թուրքագիտություն», «Արաբագիտություն», «Հին և միջնադարյան պատմություն», «Ցեղասպանություն»։
Երկօրյա նստաշրջանի շրջանակում զեկուցումներով հանդես եկան 44 երիտասարդ արևելագետներ: Մասնակիցները անդրադարձան Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի, Կովկասի երկրների ու ժողովրդների պատմության, միջազգային հարաբերությունների և արևելյան մշակույթի, ինչպես նաև ցեղասպանագիտության արդիական մի շարք հիմնահարցերին, ներկա քաղաքական զարգացումներին:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|