|
|
|
|
|
|
|
|
09.11.2015 |
|
|
|
2015 թ. հոկտեմբերի 29-30-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Արաբագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով, որը նվիրված էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի 85-ամյակին:
Գիտաժողովը բաղկացած էր երեք նիստից: Առաջին նիստը նվիրված էր պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատություններում տարբեր հիմնախնդիրների հետազոտությանը, երկրորդ նիստի զեկուցումները ներառում էին թեմաներ, որոնք վերաբերում էին արդի փուլում Արաբական աշխարհում ընթացող վերափոխումների և զարգացումների քննությանը, իսկ երրորդ նիստի թեմատիկան հիմնականում ընդգրկում էր միջնադարագիտական, իսլամագիտական և լեզվաբանական հետազոտություններով զեկուցումներ: Գիտաժողովը հանրապետական էր և մասնակիցները հիմնականում ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ հատկապես արաբական երկրների բաժինը, Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնը, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը և այլն:
    Պրոֆ. Նիոկոլայ Հովհաննիսյանի 85-ամյակին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին նոյեմբրի 4-ին, երբ Արևելագիտության ինստիտուտում Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունից Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար և 85-ամյակի կապակցությամբ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանին հանձնեց ԼՂՀ նախագահի պարգևը՝ «Երախտագիտություն» մեդալը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|