|
|
|
|
|
|
|
|
30.06.2016 |
|
|
|
2016 թ. հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ ԳԱԱ
Արևելագիտության ինստիտուտի հրավերով
Երևանում էր գտնվում Չինաստանի միջազգային
հարաբերությունների հիմնախնդիրներով
զբաղվող ինստիտուտի նախագահ Սու
Գեի գլխավորած պատվիրությունը:
Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած
հանդիպման ընթացքում պայմանավորվածություն
ձեռք բերվեց երկու ինստիտուտների միջև
հաստատված համագործակցության ամրապնդման և
խորացման ուղղությամբ` գիտաժողովների կազմակերպման,
գիտական փոխանակման ծրագրերի իրականացման,
հաճախակի փոխայցելությունների միջոցով:
Քննարկվեցին Հարավային Կովկասի և Մերձավոր
Արևելքի տարածաշրջանների, Չինաստանի կառավարության
նախաձեռնած Մետաքսի ճանապարհի տնտեսական
գոտու հետ կապված և այլ հիմնախնդիրներ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|