|
|
|
|
|
|
|
|
5-6.04.2017 |
|
|
|
Ս. թ. ապրիլի 5-6-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը գտնվում էր Պեկինում: Նա այնտեղ հանդիպումներ ունեցավ Չինաստանի Հասարակագիտական Ակադեմիայի (ՉՀԱ) Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի ղեկավարության հետ, զեկուցումով հանդես եկավ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված գիտաժողովում, ինչպես նաև մասնակցեց այդ առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառումներին:
Այցի ընթացքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՉՀԱ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի միջև ստորագրվեց Համաձայնագիր գիտական համագործակցության մասին:
Ռ. Սաֆրաստյանի այցը կազմակերպվել էր Չինաստանում ՀՀ դեսպանատան աջակցությամբ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|