|
|
|
|
|
|
|
|
11-12.03.2017 |
|
|
|
Ս․թ․ մարտի 11-12-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը գտնվում էր Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում։ Նա այնտեղ մասնակցում էր «Ցեղասպանական հարձակումները եզդի կանանց հանդեպ և դիմադրության ու պայքարի միջոցներ» (“Genocidal Attacks against Yazidi Women and the Means of Resistance and Struggle”) միջազգային գիտաժողովի աշխատանքներին։
Ա․Հովհաննիսյանը հանդես եկավ «Հայերի, ասորիների, հրեաների և եզդի քրդերի դեմ կոտորածները Մերձավոր Արևելքում՝ կանանց տեսանկյունից» (“Massacres against Armenians, Assyrians, Jews and Yazidi Kurds in the Middle East from a female perspective”) զեկուցումով։ Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից, ՄԱԿ-ի և ԵՄ Մարդու իրավունքների և այլ հանձնաժողովների խորհրդատուներ, ինչպես նաև ԻՊ կողմից իրաքյան Սինջարում (Շինգալ) և Սիրիայում իրականացրած բռնությունների զոհ դարձած և փրկված եզդի կանայք։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|