|
|
|
|
|
|
|
|
12.06.2017 |
|
|
|
2017 թ. հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժինը հյուրընկալեց Կալիֆորնիայի պետական համալսարանի/Նորթրիջ/ հայագիտական ուսումնական ծրագրի տնօրեն դոկտոր Վահրամ Շեմմասսյանին: Նա հանդես եկավ զեկուցմամբ, որը վերնագրված էր «Մուսա լեռան պատմության հետքերով. արխիվային մի ոդիսական»: Բանախոսը ներկայացրեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների մի շարք արխիվներում և Հայաստանում առկա այն աղբյուրագիտական հենքը, որը դրվել էր նրա ուսումնասիրությունների հիմքում:
Դոկտոր Շեմմասսյանը զբաղվում է Մուսա լեռան հայերի պատմության ուսումնասիրությամբ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունից հետ Մերձավոր Արևելքի տարբեր արաբական երկրներում հաստատված հայ համայնքների ուսումնասիրությամբ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|