ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
28.06.2017
Հունիսի 28-ին` Մոսկվայում, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ
ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ)
Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների
ինստիտուտի նախագահ ակադեմիկոս Ալեքսանդր Դինկինը ստորագրեցին
Համագործակցության համաձայանգիր: Ստորագրման արարողությանը ներկա էր նաև
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Համաձայնագիրը նախատեսում է լայն
համագործակցություն ինստիտուտների միջև ամենատարբեր բնագավառներում` գիտական
կոնֆերանսների, կլոր սեղանների կազմակերպում, համատեղ հրատարակություններ,
երիտասարդ գիտնականների փոխանակում և այլն:

Այս համաձայնագիրը հնարավորություն կտա, որ ՀՀ ԳԱԱ արևելագիտության
ինստիտուտն ավելի խորը ներգրավվի համաշխարհային քաղաքականության
ուսումնասիրության բնագավառում: Սա շատ կարևոր է հատկապես աշխարհաքաղաքական
զարգացումների առումով այս փուլում, երբ տեսնում ենք միջազգային իրադրության
սրումը, մասնավորապես, Մերձավոր Արևելքում: Սա հղի է տարբեր վտանգավոր
հետևանքներով մեր երկրի համար: Դրա համար շատ կարևոր է, որ մենք մեր ձեռքը
պահենք գլոբալ և տարածաշրջանային զարգացումների զարկերակի վրա»,- ասաց Ռուբեն
Սաֆրաստյանը:

Մոսկվա կատարած այցի շրջանակներում ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը հանդես է
եկել «Հայկական Սփյուռքը որպես աշխարհաքաղաքական գործոն» զեկուցմամբ ՌԳԱ
Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի
կազմակերպած կլոր սեղանի ընթացքում: «Մենք սովորաբար Սփյուռքն ուսումնասիրում
ենք որպես տնտեսական, քաղաքական գործոն, մշակութային, գաղափարական գործոն: Ես
իմ զեկուցման մեջ Սփյուռքը փորձել էի դիտարկել մի այնպիսի երևույթ, որն
ունենում է ազդեցություն ոչ միայն այն երկրի քաղաքականության վրա, որտեղ ինքը
գործում է, ոչ միայն Հայաստանի վրա, որին օգնում է, այլ նաև
տարածաշրջանային»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ռուբեն Սաֆրաստյանը մասնակցել է նաև Պրիմակովյան երկրորդ ընթերցումներին,
որտեղ արդի քաղաքական թեմաների վերաբերյալ վերլուծություններ և գնահատականներ
են ներկայացրել հայտնի քաղաքական գործիչները: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ
նախկին պետքարտուղար, հայտնի դիվանագետ և պետական գործիչ Հենրի Քիսինջերը,
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախկին
ֆինանսների նախարար և փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը, 30 երկրներից ժամանած
առաջատար մասնագետներ: Հիմնականում ուշադրություն է դարձվել ռուս-ամերիկյան
հարաբերություններին:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)