|
|
|
|
|
|
|
|
07-08.07.2017 |
|
|
|
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ XXXVIII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2017 թվականի հուլիսի 7-ին և 8-ին ՀՀ ԳԱԱ Աղվերանի «Հյուրերի Տանը» կայացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների XXXVIII միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ և հետազոտողներ Հայաստանի բուհերից և գիտական ինստիտուտներից, ինչպես նաև Վրաստանի և Ռուսաստանի մի շարք համալսարաններից ու գիտական կենտրոններից:
Գիտաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա անդրադարձավ այս գիտաժողովի ձևավորված ավանդույթներին և շարունակականության անհրաժեշտությանը: Ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը նշեց գիտաժողովի կարևորությունը արևելագիտության ոլորտում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ հետզոտողների համար:
Գիտաժողովին ներկայացված զեկուցումները և նյութերը ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ հին աշխարհի պատմությունից մինչև Թուրքիայում, Իրանում, արաբական երկրներում արդի իրադարձություններով: Գիտաժողովի զեկուցումների մի մասն էլ նվիրված էր միջնադարյան ձեռագերերի, վիմագրերի, արձանագրությունների ուսումնասիրությանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|