|
|
|
|
|
|
|
|
13.07.2017 |
|
|
|
Ս.թ. հուլիսի 13-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մազանդարանի համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Ռոստամիի դասախոսությունը «Իսլամական ձեռագրերի կազմերը» թեմայով:
Պրոֆեսորը ներկայացրեց 7-րդ դարից սկսած իսլամական ձեռագրերի կազմերի նկարագրությունը, կազմելու տեխնիկայի զարգացումը, տեսակները և տարբերակները:
Մուստաֆա Ռոստամին անդրադարձավ նաև Իրանի ձեռագրերի հավաքածուում պահպանվող օրինակներին, Կենտրոնական Ասիայում, Հարավ-արևելյան Ասիայում, Թուրքիայում պահպանվող ձեռագրերին:
Դասախոսության ժամանակ ելույթ ունեցան նաև Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Ա. Փաշայանը, Ա. Բոզոյանը, Գ. Մարգարյանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|