|
|
|
|
|
|
|
|
2017.10.03 |
Գիտաժողով նվիրված Կ. Յուզբաշյանի 90-ամյակին |
|
|
|
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի
Արեւելագիտության ինստիտուտը
2017 թ. դեկտեմբերի 7-8-ին Երեւանում կազմակերպում է
«Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը»
թեմայով Միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված ականավոր
հայագետ-բյուզանդագետ Կարեն Յուզբաշյանի (1927-2009 թթ.) ծննդյան 90-ամյակին
Գիտաժողովին զեկուցմամբ մասնակցել ցանկացողներին հրավիրում ենք՝ մինչեւ 2017 թ. նոյեմբերի 10-ը մասնակցության հայտը եւ մինչեւ նոյեմբերի 20-ը՝ զեկուցման 1 – 3-5 էջ ծավալով դրույթներն ուղարկելու գիտաժողովի կազմկոմիտե (Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ – ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժին) կամ հետեւյալ էլեկտրոնային հասցեներից մեկով. jakobialex@yahoo.com (Ալեքսան Հակոբյան, հեռ. 093 84 13 76); bznazt@ymail.com (Ազատ Բոզոյան, հեռ. 093 85 44 07):
Նախատեսվող ընդհանուր թեմաներն են.
- Հայ-բյուզանդական եւ հայ-սլավոնական պատմա-մշակութային առնչություններն իբրեւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթության ցայտուն դրսեւորում.
- Հայ-վրացական եւ հայ-աղուանական պատմա-մշակութային առնչություններ, Կովկասյան մշակութային աշխարհ.
- Հայ եւ արեւելաքրիստոնեական մատենագրություն, ձեռագրագիտություն, վիմագրություն, արվեստ եւ ճարտարապետություն.
- Հայ-բյուզանդական կոնտակտային գոտիներ եւ տեղանվանագիտություն.
- Հայկական Պետերբուրգ:
Գիտաժողովի նիստերը տեղի կունենան ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցեն՝ Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը: Զեկուցումների տեւողութիւնը նախատեսվում է 15 րոպե, հարցուպատասխանի եւ ելույթների համար՝ 5-ական րոպե:
Գիտաժողովի դրսեկ մասնակիցների օթեւանի ծախսերը հոգում է գիտաժողովի կազմկոմիտեն: Արտերկրից ժամանելու եւ մեկնելու ճանապարհային ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:
Ականավոր հայագետ-բյուզանդագետ Կարեն Յուզբաշյանի ծննդյան 90-ամյակին նվիրված
«Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը»
Միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակցության
Հ Ա Յ Տ
(դեկտեմբեր 5-6, 2017 թ., քաղ. Երեւան, ՀՀ)
Ազգանուն, անուն, հայրանուն (նաեւ՝ ռուսերեն եւ անգլերեն), ծննդ. թիվ --------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կազմակերպության, հաստատության անունը եւ հասցեն -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գիտական աստիճան, կոչում ----------------------------------------------------------------
Հեռախոսներ --------------------------------------------------------------------------
E-mail -------------------------------------------------------------------------------
Զեկուցման վերնագիրը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կազմկոմիտեի հասցեն է.
ՀՀ, 0025, ք. Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ
E-mail: jakobialex@yahoo.com ; bznazt@ymail.com
Հեռ. 093-84-13-76 (Ալեքսան Հակոբյան), 093 85 44 07 (Ազատ Բոզոյան), 010-56-50-29 (Աիդա Տոնոյան)
ԶԵԿՈՒՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(1 – 3-5 էջ, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5)
(անուն ազգանուն, վերնագիր՝ զեկուցման լեզվով)
|
|
|
|
|
|
|
|
|
|
|