|
|
|
|
|
|
|
|
2018.09.04 |
Մասնագիտական դպրոց |
|
|
|
Մասնագիտական դպրոց
«Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ»
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Արևելագիտության ամբիոնի վարիչ` Ռ. Ղազարյանի և ԳԿՄԿ Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նախագահ` Մ. Փարսադանյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դպրոցներ, մեկ շաբաթ տևողությամբ:
Դասախոսություններով հանդես են գալիս ինչպես ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, այնպես էլ Հանրապետությունում ճանաչված դասախոսներ: Դասընթացների ընթացքում ներկայացվում են հանրային հնչեղություն և կարևորություն ստացած, այնպես էլ պատմական առանցքային հիմնախնդիրներ:
Մասնակցել կարող են` 18-35 տարեկան երիտասարդները, Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և շրջանավարտները առանց մասնագիտական սահմանափակման: Դասընթացները տեղի են ունենում երեկոյան ժամերի, Գիտակրթական միջազգային կենտրոնի (Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանի շենք) 2-րդ հարկի 2.1 լսարանում: Աչքի ընկնող մասնակիցները կստանան հավաստագրեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող կարող եք զանգահարել + (374 10 ) 52 48 12, 055-61-71-13 կամ գրել mikich.parsadanyan@isec.am կամ mikichparsadanyan@mail.ru էլ. հասցեներին:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերություն (ՈւԳԸ)
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոն
|
|
|
|
|
|
|
|
|
|
|