|
|
|
|
|
|
|
|
2018.09.14 |
Սույն թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների... |
|
|
|
Սույն թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների և արևելագիտության ամբիոնները հրավիրում են ադրբեջաներեն լեզվի (Azərbaycan dili) դասընթացների՝
• «Քերականական հմտությունների բարելավում» (սկսնակ, միջին և բարձր մակարդակներ)
• «Բանավոր խոսքի զարգացում»
• Ադրբեջանական մեդիադաշտում կողմնորոշվելու հմտություններ
• Քաղաքական և ռազմական բառապաշար
Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով և հայերեն մասնագիտական դասագրքով: Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար:
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Ի դեպ, ադրբեջաներենի իմացության մակարդակն ստուգող թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը`5000 դրամ:
Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների կամ արևելագիտության ամբիոններ (11-րդ հարկ), կամ զանգահարել սույն թվականի սեպտեմբերի 10-ից հետևյալ հեռախոսահամարներով`
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոն - 010 56 52 11
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն - 060 62 36 00 , 098 12 71 02
|
|
|
|
|
|
|
|
|
|
|