|
|
|
|
|
|
|
|
2018.09.20 |
Թուրքերեն լեզվի դասընթացներ ԳԿՄԿ-ում |
|
|
|
Թուրքերեն լեզվի դասընթացներ ԳԿՄԿ-ում
Սույն թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների և արևելագիտության ամբիոնները հրավիրում են թուրքերեն լեզվի (Türkçe) դասընթացների՝
• «Քերականական հմտությունների բարելավում»,
• «Բանավոր խոսքի զարգացում»,
• «Իրավիճակային թուրքերեն»:
Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով և դասագրքերով: Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, քննարկումներ, դերային խաղեր:Դասընթացներն անցկացվում են բացառապես թուրքերենով, ինչը նպաստում է բանավոր խոսքի և քերականական հմտությունների արագ զարգացմանը:
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Ի դեպ, թուրքերենի իմացության մակարդակն ստուգող թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը` 5000 դրամ:
Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների կամ արևելագիտության ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել սույն թվականի սեպտեմբերի 15-ից հետևյալ հեռախոսահամարներով`
Հեռ։ 098 090320 , 060 62 36 00 , 010 565211
|
|
|
|
|
|
|
|
|
|
|