|
|
|
|
|
|
|
|
2019.05.22 |
«ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ» |
|
|
|
«ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ»
պարբերականի XXXII հատորի, 2-րդ համարի
հոդվածներին ներկայացվող պահանջներ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հրապարակման է պատրաստում հերթական «ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ» պարբերականի համարը (գլխ. խմբագիր՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան)
Հեղինակները պարտավոր են հոդվածները (Արևելագիտությանն առնչվող) համապատասխանեցնել պարբերականի ոճային հետևյալ պահանջներին`
1. Հոդվածները ներկայացնել հայերեն կամ եվրոպական ցանկացած լեզվով: Օտար լեզվի պարագայում՝ հայերեն ամփոփում, շուրջ 200-400 բառ, հայերենի պարագայում՝ անգլերեն:
Հոդվածները ընդունվում են առավելագույնը 15 էջ ծավալի սահմաններում (15 էջից ավել՝ խորհրդի որոշմամբ):
2. Տառատեսակը` GHEA Grapalat (հայերեն տեքստի դեպքում), Sylfaen (այլ լեզուներով)
3. Տեքստի տառաչափը` 12, ծանոթագրությունների տառաչափը` 10:
4. Տեքստի միջտողային հեռավորությունը` 1, ծանոթագրություններինը` 1:
5. Ծանոթագրությունների և նշվող աղբյուրների համար օգտագործել footnote:
6. Հղումների սկզբունքը՝ Պողոսյան 2019, 67; Պետրոսյան 2018, 49-61, 72:
7. Համատեղ աշխատանքների դեպքում՝ Պողոսյան, Պետրոսյան 2019, 24:
8. Հոդվածի վերջում տալ օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ (ցանկը պետք է կազմել ըստ ստորև ներկայացվող սկզբունքների)`
Պողոսյան Պ. 2019, Հայ-արաբական հարաբերությունները, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, № XXXI/1, 57-69:
Պողոսյան Պ., Պետրոսյան Պ. 2018, Հայ-իրանյան հարաբերություններ XX դարի 2-րդ կեսին, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, № XXXI/1, 17-29:
Պետրոսյան Պ. 2018, Հայերը Սիրիայում, Երևան:
Ինտերնետային հոդվածներ և կայքեր
Գրակ. ցանկում՝ Սարգսյան Ս. Թուրք-տաջիկական հարաբերությունները 1991-1994թթ., 12.05.2012, http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=nato-warns-turkey-against-buying-chineserussian-air-defense-systems-2011-07-25
Ինտերնետային հղման դեպքում հոդվածի վերնագիրը և կայքի հասցեն պետք է նշվեն ամբողջությամբ և հնարավորության դեպքում նաև այն օրը, երբ վերջին անգամ այցելել եք այդ կայքը:
Հոդվածներ օրաթերթերից
Գրակ. ցանկում՝ Արմենյան Ա., ԻԻՀ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Երևան, «Առավոտ», հուլիսի 12, N 7, 2004:
Տողատակերում հղումների դեպքում` Արմենյան «Առավոտ», հուլիսի 12, N 7, 2004:
Գիտաժողովի զեկուցում կամ հոդված
Պողոսյան Պ. 2006, Թուրք-չինական հարաբերությունները, Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողով, Երևան, 2005, հուլիսի 18-21, Մերձավոր Արևելք, № 15, (նշել խմբագրի կամ խմբագիրների անունները), 23-25:
Նկար և աղյուսակ
Հոդվածում նկարներ, աղյուսակներ և քարտեզներ ընդգրկելու դեպքում դրանք պետք է ունենան առնվազն 300 խտություն (300 dpi):
9. Ներկայացնել նաև հեղինակի գիտական աստիճանը, նշել աշխատանքի վայրը, պաշտոնը և e-mail հասցեն:
Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում հղումների հետևյալ համակարգի առանձնահատկությունների վրա և ակնկալում որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն: Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում պարբերականի խմբագրական խորհուրդը իրավունք է վերապահում հոդվածները չընդունել քննարկման:
Հոդվածները կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեներին՝ rghazaryan@orient.sci.am, rooslantsakanyan@yahoo.com
|
|
|
|
|
|
|
|
|
|
|