ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2019.11.21
Երեւանի Պետական Համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնը եւ...
Երեւանի Պետական Համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնը եւ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը
2019 թ. դեկտեմբերի 6-7-ին Երեւանում կազմակերպում են
«Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողությունների եւ խեղաթյուրումների լույսի ներքո»
թեմայով Միջազգային գիտաժողովը


Գիտաժողովին զեկուցմամբ մասնակցել ցանկացողներին հրավիրում ենք՝ մինչեւ 2019 թ. նոյեմբերի 22-ը մասնակցության հայտը եւ մինչեւ 1 էջ ծավալով դրույթներն ուղարկելու գիտաժողովի կազմկոմիտե (Երեւան, Ալեք Մանուկյան փողոց, 1/4 – ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն, կամ Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ – ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժին) կամ հետեւյալ էլեկտրոնային հասցեներից մեկով. vvoskanian@gmail.com (Վարդան Ոսկանյան, հեռ.՝ 060 71 05 74; jakobialex@yahoo.com (Ալեքսան Հակոբյան, հեռ.՝ 093 84 13 76):
Գիտաժողովին կմասնակցեն կովկասագետներ եւ իրանագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Եւրոպայի երկրներից։
Մասնակիցներին առաջարկվում են հետեւյալ ընդհանուր թեմաները.
- Հայ-արեւելակովկասյան պատմա-մշակութային առնչությունները միջնադարում եւ Նոր դարաշրջանում.
- Քաղաքական պատմություն, պատմական աշխարհագրություն եւ տեղանվանագիտություն, հնագիտություն, ազգաբանություն, սոցիոլոգիա, դասագրքերի եւ մամուլի քննադատություն.
- Պատմական մարդաբանություն, լեզվաբանություն, բանահյուսություն, կրոն, դիցաբանություն եւ էպոս.
- Գրականագիտություն, թատերագիտություն, երաժշտագիտություն եւ պարարվեստ.
- Մատենագրական աղբյուրներ, ձեռագրագիտություն, պատմագրություն, վիմագրություն.
- Արվեստ, ճարտարապետություն եւ քաղաքաշինություն.
- Աղուանագիտություն, իրանագիտություն – թալիշագիտություն, թյուքագիտություն – ադրբեջանագիտություն:
Գիտաժողովի նիստերը տեղի կունենան «Կոնգրես» հյուրանոցի համաժողովների սրահում):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, պարսկերենը եւ անգլերենը: Նախատեսվում է նաեւ միաժամանակյա թարգմանություն։ Զեկու¬ցում¬ների տեւողութիւնը նախատեսվում է մինչեւ 20 րոպե, հարցերի եւ ելույթների համար՝ մինչեւ 5 րոպե:
Գիտաժողովի դրսեկ մասնակիցների ժամանելու եւ մեկնելու ճանապարհային, ինչպես նաեւ Երեւանում օթեւանի ծախսերը հոգում է գիտաժողովի կազմկոմիտեն: Նախատեսվում է նաեւ մշակութային ծրագիր։ Արտերկրից մասնակիցների դիմավորումը նախատեսվում է դեկտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, իսկ մեկնումը՝ դեկտեմբերի 8-ին՝ կիրակի:

«Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողությունների եւ խեղաթյուրումների լույսի ներքո»
Միջազգային գիտաժողովի մասնակցության
Հ Ա Յ Տ
(դեկտեմբեր 6-7, 2019 թ., քաղ. Երեւան, ՀՀ)


Ազգանուն, անուն, հայրանուն (նաեւ՝ ռուսերեն եւ անգլերեն), ծննդ. թիվ -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երկիրը, կազմակերպության, հաստատության անունը եւ հասցեն ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գիտական աստիճան, կոչում ----------------------------------------------------------------
Հեռախոսներ --------------------------------------------------------------------------
E-mail -------------------------------------------------------------------------------
Զեկուցման վերնագիրը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմկոմիտեի հասցեներն են.
ՀՀ, 0019, ք. Երեւան, Ալեք Մանուկյան փողոց, 1/4 – ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն, 3-րդ հարկ, 321 սենյակ,
ՀՀ, 0025, ք. Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ
E-mail: vvoskanian@gmail.com ; jakobialex@yahoo.com
Հեռ.՝ 060-71-05-74 (Վարդան Ոսկանյան); 093-84-13-76 (Ալեքսան Հակոբյան)

ԶԵԿՈՒՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(1 էջ, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5)

(անուն, ազգանուն, վերնագիր՝ զեկուցման լեզվով)

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)