ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2020.01.09
2020 Թ. ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼՈՒ Է ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020 Թ. ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼՈՒ Է ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
«ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ»
ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ XXXIII/I ՀԱՏՈՐԸ


Հոդվածները հարկավոր է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 15-ը:
Ժողովածուին հոդվածներ կարող են ներկայացնել միայն գիտական աստիճան ունեցող հետազոտողները (գիտական աստիճան չունեցողները՝ միայն խմբագրության որոշմամբ):
Հարկավոր է որպեսզի հոդված ներկայացնող հեղինակները իրենց հոդվածները համապատասխանեցնեն «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի ոճային պահանջներին:

Հոդվածներին ներկայացվող պահանջների հետ կարող եք ծանոթանալ Ժողովածուի կայքէջում կամ Ժողովածուի XXXII համարի Բ պրակի (2019 թ.) վերջում զետեղված Ուղեցույցում:
Ժողովածուի պաշտոնական կայքէջը՝ http://www.orientcpnme.am, էլեկտրոնային փոստը՝ journal@orient.sci.am:


Հոդվածները հարկավոր է ուղարկել միայն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ journal@orient.sci.am:

Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում Ուղեցույցում տեղ գտած հոդվածի ներկայացման պահանջների առանձնահատկությունների վրա և ակնկալում որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն:
Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում ժողովածուի խմբագրական խորհուրդը իրեն իրավունք է վերապահում հոդվածը չընդունել քննարկման:
Բոլոր հոդվածները պարտադիր գրախոսվում են:

«Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի խմբագրություն

Էլ. փոստ՝ journal@orient.sci.am

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)