|
|
|
|
|
|
|
|
2021.06.14 |
Միջազգային գիտաժողովի հայտարարություն |
|
|
|
Միջազգային գիտաժողովի հայտարարություն
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ (ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ)
2022 թ. փետրվարի 9
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը, ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հետ համատեղ 2022 թ. փետրվարի 9-ին նախաձեռնում են «Հայաստան-Իրան (պատմական անցյալը և ներկան») խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրվում է ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտահետազոտական բոլոր կենտրոնների գիտնականները, ովքեր քաջատեղյակ են հայ-իրանական հարաբերությունների ցանկացած ոլորտին:
Գիտաժողովի բաժինները՝
Հայ-իրանական հարաբերությունները անցյալում
Հայաստան-Իրան քաղաքական հարաբերությունների հիմնում
Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացում
Հայաստան-Իրան գիտամշակութային կապեր
Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, պարսկերենը, անգլերենը:
Գիտաժողովին մասնակցելու հայտերի ընդունումը սկսվում է 2021 թ. հունիսի 10-ից:
Զեկույցի սեղմ էլեկտրոնային տարբերակն ուղարկել մինչև 2021 թ. սեպտեմբերի 10-ը:
Զեկույցի ամբողջական էլեկտրոնային տարբերակն ուղարկել մինչև 2021 թ. դեկտեմբերի 1-ը:
Հրավիրող կողմը չի հոգում կեցության ծախսերը:
Ելույթները տպագրվելու են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի՝ ԲՈԿ-ի կողմից հաստատված ժողովածուում:
Գիտաժողովի նյութերը ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ conference@orient.sci.am
Գիտաժողովը տեղի է ունենալու՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|