|
|
|
|
|
|
|
|
2021.08.09 |
Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով |
|
|
|
ԵՊՀ Պատմության, Աստվածաբանության, Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ 2021 թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպվում է Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ (հայցորդներ), ուսանողներ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
• Պատմություն, պատմագիտություն
• Արևելագիտություն
• Աստվածաբանություն
• Արվեստաբանություն, մշակութաբանություն
• Հնագիտություն և ազգագրություն
• Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ը լրացնել առցանց հայտադիմումը և զեկուցման սեղմագիրը (300 բառ)՝ ուղարկել sss.facultyofhistory@gmail.com էլ.հաս¬ցեին:
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա-կան արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա¬¬նին:
Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն: Կազմկոմիտեին իրավունք է վերապահվում մերժելու զեկուցումները։
Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար տե´ս https://www.ysu.sss.files.com։
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարագայում¬ կտպագրվեն «ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար¬բե¬րականում: Հրապարակված նյութերը ընդունելի են ՀՀ ԲՈԿ-ի կողմից որպես գիտաժողովի նյութեր։ Պարբերականի էլեկտրո¬նա¬յին հա-մար¬ները տեղադրված են ԵՊՀ ՈւԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|