ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2021.11.25
«Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների պատմությանը նվիրված Հայկազյան համալսարանի ժողովածուների շնորհանդես»
«Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների պատմությանը նվիրված Հայկազյան համալսարանի ժողովածուների շնորհանդես»

Հրավեր

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Բեյրութի Հայկազյան համալսարանի համատեղ միջոցառմանը, որի շրջանակներում կներկայացվեն Հայկազյան համալսարանի հրատարակած Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների պատմությանը և հիմնախնդիրներին նվիրված ժողովածուները:

Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ Նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ , ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ):

Ծրագիր

Բացման խոսք
Յուրի Սուվարյան
- ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ռոբերտ Ղազարյան - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ.
Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյան - Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ
Լիլիթ Հարությունյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ, պ.գ.թ.

Ելույթներ
Արաքս Փաշայան
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ.
Արաբական երկրների հայ համայնքների հիմնախնդիրները Հայկազյան համալսարանի՝ օրակարգում
Անդրանիկ Դաքեսյան - Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, գիտությունների դոկտոր
Հրատարակված հատորների քննական ակնարկ

Քննարկում
Ամփոփում


. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)