|
|
|
|
|
|
|
|
2022.02.24 |
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում է Հայաստանի Հանարապետությունում հավատարմագրված... |
|
|
|
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում է Հայաստանի Հանարապետությունում հավատարմագրված արաբական տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ իր համագործակցությունը: Վերոնշյալ համագործակցության և «Հյուրընկալելով դեսպաններին» հանդիպում-քննարկումների շարքի առանցքում սույն թվականի մարտի 2-ին ժամը 14:30-ին Արևելագիտության ինստիտուտը կհյուրընկալի ՀՀ-ում Իրաքի դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար (Chargé d'affaires) դր. Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին, որը հանդես կգա զեկուցմամբ՝ «Իրաքի հաղթանակը ԻՍԻՊ/ԻԼԻՊ (Իրաքի և Սիրիայի/Լևանտի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման նկատմամբ» թեմայով:
Աշխատանքային լեզուն արաբերենն է՝ հայերեն թարգմանությամբ:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|