|
|
|
|
|
|
|
|
2022.05.27 |
Սույն թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով «ԾՈՑԻ ԱՐԱԲԱԿԱՆ... |
|
|
|
Սույն թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով «ԾՈՑԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ. ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» թեմայով: Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել հետևյալ հիմնահարցերը.
- Ծոցի արաբական երկրների հայ համայնքների զարգացման առանձնահատկությունները, առկա հիմնախնդիրներն ու հեռանկարները
- Ծոցի արաբական երկրներ - Հայաստանի Հանրապետություն քաղաքական և տնտեսական հարաբերություններն ու հասարակական-մշակութային շփումները
- Ինքնության փոխակերպումները Ծոցի հայ համայնքներում
- Ծոցի արաբական երկրները միջազգային հարաբերությունների առանցքում
Գիտաժողովը միջգիտակարգային է, մի կողմից այն առնչվում է մերձավորարևելյան հետազոտություններին, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանի արաբական երկրների հայ համայնքների ուսումնասիրությանը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, արաբերենն ու անգլերենը: Այն տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահություն նիստերի կլոր դահլիճում:
Ներկայացվող հայտերը կարող եք ուղարկել հետևյալ էլ.հասցեով՝ anushtamrazyan84@gmail.com
Մինչև 250 բառ ամփոփումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 13-ը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|