|
|
|
|
|
|
|
|
2022.06.29 |
Ս.թ. հուլիսի 4-ին ժամը 10:30-ից մինչև 16:30-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «ԾՈՑԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ... |
|
|
|
Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
Ս.թ. հուլիսի 4-ին ժամը 10:30-ից մինչև 16:30-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «ԾՈՑԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ. ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» (“GULF ARAB COUNTRIES AND THE ARMENIAN COMMUNITIES: CURRENT TRENDS AND ISSUES”) թեմայով:
Գիտաժողովը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ` գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy) քննարկել արդի փուլում միջազգային և տարածաշրջանային զարգացումների առանցքում Ծոցի արաբական երկրների դերակատարումը, Հայաստան - Ծոցի արաբական երկրներ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այդ երկրներում հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Գիտաժողովին մասնակցելու են մի շարք դիվանագետներ՝ Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՄԷ-ում ՀՀ նախկին դեսպան դր. Արշակ Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս պր. Արշակ Մանուկյանը, ՀՀ-ում և Վրաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պր. Բահա Դեսուկին, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար (Chargé d'affaires) դր. Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դր. Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դր. Նորա Արիսյանը:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պր. Ռուբեն Մելքոնյանը, զեկուցումներով հանդես կգան առաջատար հետազոտողներ Ծոցի արաբական երկրներից (ԱՄԷ, Քուվեյթ, Կատար), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Հրավերն ու գիտաժողովի ծրագիրը կցված են:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, արաբերեն
|
|
|
|
|
|
|
|
|
|
|