|
|
|
|
|
|
|
|
2022.07.14 |
ԿՈՎԿԱՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ Միջազգային գիտաժողով |
|
|
|
ԿՈՎԿԱՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Միջազգային գիտաժողով`
նվիրված ճանաչված հայագետ-կովկասագետ Պավել Չոբանյանի (1948-2017 թթ.)
ծննդյան 75-ամյակին
Որը կկայանա 2023 թ. մարտի 15-16-ին Երևանում:
Գիտաժողովին զեկուցմամբ մասնակցել ցանկացողներին հրավիրում ենք՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը մասնակցության hայտը և մինչև 2023 թ. հունվարի 30-ը՝ զեկուցման դրույթները (մինչև 400 բառ) ուղարկել գիտաժողովի կազմկոմիտե` հետևյալ էլ. փոստին` kr.kostikyan@gmail.com և goharmkhitaryan7@gmail.com:
Նախատեսվում են հետևյալ թեմատիկ ուղղությունները.
- Էթնո-քաղաքական խնդիրներ,
- Կրոնամշակութային իրողություններ,
- Սոցիալ-տնտեսական հարաբերություններ,
- Աղբյուրագիտություն և պատմագրություն:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը: Զեկու-ցում¬ների տևողությունը նախատեսվում է 15 րոպե, հարցերի և ելույթների համար՝ 5 րոպե: Հնարավոր է նաև հեռավար մասնակցություն գիտաժողովին` համացանցով:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ Գիտության Կոմիտեի պայմանագրային ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A163 ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի աջակիցներն են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնը։ Նախատեսվում է գիտաժողովի զեկուցումների հիման վրա գրված հոդվածների ժողովածուի հրատարակություն։
Արտերկրից ժամանելու և մեկնելու ճանապարհային, ինչպես նաև օթևանի ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:
Մ Ա Ս Ն Ա Կ Ց ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ա Յ Տ
Ազգանուն, անուն, հայրանուն (հայերեն, ռուսերեն և անգլերեն) --------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գիտական աստիճան, կոչում ----------------------------------------------------------------
Կազմակերպության, հաստատության անունը-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հեռախոսներ --------------------------------------------------------------------------
E-mail -------------------------------------------------------------------------------
Զեկուցման վերնագիրը (զեկուցման լեզվով) ------------------------------------------------------------
|
|
|
|
|
|
|
|
|
|
|