|
|
|
|
|
|
|
|
2022.07.19 |
ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ |
|
|
|
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը նախաձեռնում է
«ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ․
ՆԵՐՔՐԴԱԿԱՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆՆԵՐ»
խորագրով միջազգային գիտաժողով
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել գիտակիրառական հետևյալ հարցերը.
Սիրիական ճգնաժամ․ ներքրդական իրողություններ և փոխակերպումներ
Քրդական գործոնի տարածաշրջանային և միջազգային ասպեկտները
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։
Ներկայացվող հայտերը մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը (250 բառ՝ անգլերեն և հայերեն) անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով mtatevik77@gmail.com՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանին:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ Գիտության Կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A153 ծածկագրով «Քրդական գործոնի աշխարհաքաղաքական կարևորությունը սիրիական ճգնաժամում» թեմատիկ ծրագրի շրջանակում:
Գիտաժողովը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբեր - նոյեմբերի ամիսներին: Կազմակերպչական որոշ հարցերի հստակեցումից հետո՝ սեպտեմբերի վերջին, կհրապարակվի նաև գիտաժողովի անցկացման հստակ ամսաթիվը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|