|
|
|
|
|
|
|
|
2022.08.19 |
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ |
|
|
|
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը նախաձեռնում են
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
(ARMENIAN-SYRIAN RELATIONS. HISTORICAL ENCOUNTERS, CURRENT DEVELOPMENTS AND PERSPECTIVES)
խորագրով միջազգային աշխատաժողով
(նվիրված Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին )
Աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել գիտակիրառական հետևյալ հարցերը.
Հայաստան-Սիրիա միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացման առանձնահատկությունները
Հայաստան-Սիրիա հարաբերությունները տարածաշրջանային և արդի փոխակերպումների առանցքում
Հայաստան-Սիրիա հարաբերությունները սիրիական ճգնաժամի շրջանում. մարտահրավերներ և հնարավորություններ
Աշխատաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և արաբերենը։
Ներկայացվող հայտերը մինչև այս տարվա հոկտեմբերի 3-ը (250 բառ՝ հայերեն) անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով anushtamrazyan84@gmail.com՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի կրտսեր գիտաշխատող Անուշ Թամրազյանին:
Աշխատաժողովը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբեր - նոյեմբերի ամիսներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահություն նիստերի կլոր դահլիճում: Կազմակերպչական որոշ հարցերի հստակեցումից հետո՝ հոկտեմբերի սկզբին, կհրապարակենք հստակ ամսաթիվը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|