|
|
|
|
|
|
|
|
2012.09.18 |
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության և Արևելագիտության ինստիտուտները 2012 թ. հոկտեմբերի 13-16-ը ... |
|
|
|
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության և Արևելագիտության ինստիտուտները
2012 թ. հոկտեմբերի 13-16-ը Երևանում և Ծաղկաձորում անցկացնում են
Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
Գիտաժողովում Հ. Օրբելու գիտական ժառանգության դերի և նշանակության լուսաբանման հիմնախնդիրները քննարկվելու են հետևյալ բաժիններով.
- հնագիտություն և վիմագրություն,
- հայ բանասիրություն և աղբյուրագիտություն,
- արևելագիտություն,
- արվեստի և ճարտարապետության պատմություն,
- բանահյուսություն և բարբառագիտություն:
Գիտաժողովին մասնակցել ցանկացող հայագետները մասնակցության հայտերը պետք է ուղարկեն մինչև 2012 թ. օգոստոսի 23-ըª ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ք. Երևան, Չարենցի 15), e-mail: pavetisyan@sci.am, jakobialex@yahoo.com, հեռախոսներ. 093 47 04 04 (Հուսիկ Մելքոնյան), 093 84 13 76 (Ալեքսան Հակոբյան):
Հիմնադրույթները, մինչև 2 էջ ծավալով, անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2012 թ. սեպտեմբերի 13-ը: Տառատեսակը` Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովի մասնակցության հրավերն ուղարկում է գիտաժողովի կազմկոմիտեն՝ գիտաժողովի աշխատանքների մասնակցության հայտը ստանալուց և քննարկելուց հետո:
Գիտաժողովի նյութերի հրատարակման, դրսեկ մասնակիցների սննդի և օթևանի ծախսերը հոգում է գիտաժողովի կազմկոմիտեն: Արտերկրից ժամանելու և մեկնելու ճանապարհային ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:
Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի
մասնակցության
ՀԱՅՏ
(հոկտեմբեր 13-16, 2012 թ., Երևան - Ծաղկաձոր, ՀՀ)
ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվ ¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬ ¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬ ---------------------------
կազմակերպության, հաստատության անունը և հասցեն ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
գիտական աստիճան, կոչում -------------------------------------------------------------------------------------------
հեռախոս ---------------------------------------------------------------------------
e-mail ----------------------------------------------------------------------------------
զեկուցման վերնագիրը և համառոտագրությունը (0,5 էջից ոչ ավելի) ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
կազմկոմիտեի հասցեն. ՀՀ, 0025, ք. Երևան, Չարենցի 15, e-mail: araarzoumanyan@yahoo.com , հեռ. 093-64-57-47
|
|
|
|
|
|
|
|
|
|
|