|
|
|
|
|
|
|
|
2012.11.05 |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ... |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԳԱԱ 2012 թ. տարեկան հաշվետվության կազմման նպատակով խնդրում ենք մինչև ս/թ. նոյեմբերի 20-ը Ինստիտուտի գիտ.քարտուղար Ռ. Ղազարյանին ներկայացնել Ձեր` 2012թ. ընթացքում գիտական գործունեության հիմնական արդյունքները:
Հաշվետվությունը պետք է արտացոլի.
1. 2012թ. հրապարակումների ցանկը` նշելով մենագրությունները, դասագրքերը, ձեռնարկները և գրախոսվող ամսագրերում ու գիտաժողովների ժողովածուներում տպագրված հոդված¬ները, զեկուցումները (բացառելով թեզիսները) հրատարակված լեզվով:
2. Տեղեկություններ հաշվետու տարում պատվավոր կոչումների և պարգևատրումների մասին (անունը, ազգանունը, պարգևի լրիվ անվանումը):
3. Գիտության և կրթության ոլորտում համագործակցությունը ՀՀ բուհերի և այլ կազմակերպությունների հետ` նշելով յուրաքանչյուր կազմակերպության հետ համատեղ հրապարակումները:
4. Նշել նաև հաշվետու տարում գիտական գործուղումների և գիտական միջոցառումների (գիտաժողովներ, սեմինարներ, կլոր-սեղաններ) մասնակցության վերաբերյալ:
Հաշվետվությունը ներկայացնել Sylfaen տառա¬տե¬սակով:
Հաշվետվությունը ներկայացնել էլեկտրոնային և տպագիր տարբերակներով: Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել rghazaryan@orient.sci.am էլ.հասցեին:
Ինստիտուտի բաժնի վարիչները նույնպես մինչև 2012թ. նոյեմբերի 20-ը ներկայացնեն իրենց ղեկավարած բաժինների կատարած աշխատանքների տարեկան հաշվետվությունը:
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|