|
|
|
|
|
|
|
|
2013.07.21 |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 90 ՏԱՐԻՆ. ԱԹԱԹՅՈՒՐՔԻՑ` ԷՐԴՈՂԱՆ» |
|
|
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 90 ՏԱՐԻՆ. ԱԹԱԹՅՈՒՐՔԻՑ` ԷՐԴՈՂԱՆ»
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը 2013 թ. նոյեմբերի 5-6-ը Երևանում կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» թեմայով:
Այն նվիրված է Թուրքիայի Հանրապետության պատմության, ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերին:
Ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետների մասնակցությունը: Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:
Զեկուցումների հայտերը և հիմնադրույթները (մինչև 2 էջ ծավալով, էլեկտրոնային տեսքով, օտար լեզուները` Times New Roman, հայերենը` Sylfaen տարբերակով, տառաչափը 12, տողամիջյան հեռավորությունը` 1,5) ընդունվում են մինչև 2013 թ. սեպտեմբերի 30-ը հետևյալ հասցեով` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4), էլ. փոստ` info@orient.sci.am, chmelkonyan@orient.sci.am (Քրիստինե Մելքոնյան), hovsepyan@orient.sci.am (Լևոն Հովսեփյան):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Մասնակցության վերաբերյալ կլինի լրացուցիչ հաստատում կազմկոմիտեից:
Ճանապարհային, սննդի և օթևանի ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով կամ զանգահարել +374(10) 583382, +374(091)586071 հեռախոսահամարներով:
Կազմկոմիտե
Հ Ա Յ Տ
«Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակցության
(նոյեմբերի 5-6, 2013 թ., Երևան, ՀՀ)
ազգանուն, անուն, հայրանուն, -------------------------------------------------------------------------
կազմակերպության անունը և հասցեն------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
գիտական աստիճան, կոչում, պաշտոն ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
հեռախոս-------------------------------------------------------------------------------------------------------
e-mail------------------------------------------------------------------------------------------------------------
զեկուցման վերնագիրը ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կազմկոմիտեի հասցեն. ՀՀ, 0025, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4, e-mail: info@orient.sci.am, հեռ. +374(10) 583382, +374(091)586071
|
|
|
|
|
|
|
|
|
|
|