|
|
|
|
|
|
|
|
2013.09.07 |
2013 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-24-ԻՆ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ... |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2013 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-24-ԻՆ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ XXXIII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել զեկուցումների հիմնադրույթները մինչև 4 (չորս) համակարգչային էջ ծավալով` հայերեն լեզվով, վերջում ներկայացնել անգլերեն լեզվով ամփոփում, հոդվածի վերնագիրն ու հեղինակի անուն ազգանունը` ռուսերեն և անգլերեն լեզուներով (տառատեսակը` յունիկոդ)` հայերեն -Sylfaen, ռուսերեն – Sylfaen, անգլերեն - Sylfaen, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5: Սահմանվում է հետևյալ Page Setup. Paper size-A4, Top, Bottom, Left, Right - 2,5 cm): Պարտադիր պայմաններից են աշխատանքի արդիականությունը, նպատակների, եզրահանգումների նշումը: Նյութը պետք է պատրաստվի տեքստային խմբագիր Word-ի միջոցով, առանց տողադարձների: Հիմնադրույթները պետք է ընդգրկեն թեմայի ուսումնասիրության հակիրճ պատմությունը և ունենան աղբյուրագիտական համապատասխան հղումներ: Հավանության արժանացած աշխատանքները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի “ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ” ժողովածուի հերթական հատորում (ձևը տե՛ս “ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ” ԺՈՂՈՎԱԾՈՒԻ VIII ՀԱՏՈՐՈՒՄ, 2012):
Հոդվածների ծանոթագրությունները և նշվող աղբյուրները պետք է զետեղված լինեն հոդվածի յուրաքանչյուր էջի տակ footnote-ով` օգտագործելով AB1:
Հոդվածները ներկայացնել կրիչով և թղթային տարբերակով, միայն նշված տառատեսակներով (Sylfaen, – հայերեն; Sylfaen – ռուսերեն; Sylfaen - անգլերեն)
Հիմնադրույթները ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը, Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4 հասցեով (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, 10-րդ հարկ, ընդունարան), հոդվածին կցել նաև էլեկտրոնային տարբերակը:
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
“ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ” ժողովածուի հոդվածի առաջին էջի վերևի հատվածում գրել ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ և այն ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ և նրա հապավումը, որը ներկայացնում է հեղինակը: Այնուհետև, տողի մեջտեղում գրել ՎԵՐՆԱԳԻՐԸ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ: Առանձին էջի վրա նշել հոդվածի անվանումը, հեղինակի անունը, ազգանունը և ներկայացվող հաստատության անվանումը` ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ և ԱՆԳԼԵՐԵՆ լեզուներով` ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ և ՓՈՔՐԱՏԱՌԵՐՈՎ:
Եթե հոդվածի հեղինակը մագիստրանտ է կամ ասպիրանտ, ապա հոդվածի վերջում պետք է նշվի գիտական ղեկավարի անունը, ազգանունը և նրա ստորագրությունը:
Այնուհետև, ներկայացվում է ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ - Size 10, սկզբից նշվում է հեղինակի ազգանունը, այնուհետև, անվան առաջին տառը, հետո աշխատության վերնագիրը, նշվում է հրատարակության վայրը, տարեթիվը և վերջում էջը: Օրինակ`
1.Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2.Никитина Г., Государство Израиль, М., 1968, с. 45.
3.Gali B. B., Egypt’s policy in 1980’s, Cairo, 1985, p. 98.
Եթե գիրքը կամ աղբյուրը կրկնվում է անմիջապես հաջորդ հղմամբ, ապա գրվում է նույն տեղում, եթե փոխվել է էջը, ապա նշվում է նաև այն: Օրինակ`
1.Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2.Նույն տեղում, կամ Նույն տեղում, էջ 56:
Եթե գիրքը կամ աղբյուրը հիշատակվում է կրկին` մեկ այլ հղումից հետո, կամ հաջորդ էջում, ապա գրվում է աշխատության հեղինակի ազգանունը և անունը, ապա` նշվ.աշխ., էջ…:
1.Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2.Gali B. B., Egypt’s policy in 1980’s, Cairo, 1985, p. 98.
3.Հարությունյան Լ., նշվ. աշխ., էջ 24:
Հոդվածները ներկայացնել ջանասիրաբար խմբագրված, մեկ օրինակ Print տարբերակով, և մեկ օրինակ` էլեկտրոնային: Print տարբերակին անհրաժեշտ է կցել հեղինակի հեռախոսահամարը և e-mail-ը:
Զեկուցումների հիմնադրույթների ներկայացման վերջնաժամկետն է 2013 թ. հոկտեմբերի 15-ը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|