|
|
|
|
|
|
|
|
2013.10.31 |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2013թ. հոկտեմբերի 23-24-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած Երիտասարդ արևելագետների 34-րդ գիտաժողովի մասնակիցները, որոնց զեկուցումները կերաշխավորվեն տպագրության համար, կարող են ներկայացնել հոդվածներ մինչև 10 (տաս) համակարգչային էջ ծավալով` հայերեն լեզվով, վերջում ներկայացնել անգլերեն լեզվով ամփոփում, հոդվածի վերնագիրն ու հեղինակի անուն ազգանունը` ռուսերեն և անգլերեն լեզուներով (տառատեսակը` յունիկոդ)` հայերեն, ռուսերեն, անգլերեն - Sylfaen, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5: Սահմանվում է հետևյալ Page Setup. Paper size-A4, Top, Bottom, Left, Right - 2,5 cm):
Պարտադիր պայմաններից են աշխատանքի արդիականությունը, նպատակների, եզրահանգումների նշումը: Նյութը պետք է պատրաստվի տեքստային խմբագիր Word 97-2003-ի միջոցով, առանց տողադարձների: Հոդվածները պետք է ընդգրկեն թեմայի ուսումնասիրության հակիրճ պատմությունը և ունենան աղբյուրագիտական համապատասխան հղումներ: Հոդվածները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ժողովածուի հերթական VIII հատորում (ձևը տե՛ս «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ժողովածուի VII հատորում):
Հոդվածների ծանոթագրությունները և նշվող աղբյուրները պետք է զետեղված լինեն հոդվածի յուրաքանչյուր էջի տակ footnote-ով` օգտագործելով AB1:
Հոդվածները ներկայացնել կրիչով և թղթային տարբերակով, միայն նշված տառատեսակներով (Sylfaen – հայերեն, ռուսերեն, անգլերեն):
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2013 թ. դեկտեմբերի 27-ը, Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4 հասցեով (10-րդ հարկ, ընդունարան), հոդվածին կցել նաև էլեկտրոնային տարբերակը:
Ներկայացվող Էլեկտրոնային ֆայլի անվանումը պետք է լինի՝ լատինատառ, նշելով Ձեր ազգանունը, անունը և ուսումնական հաստատության անվանումը: Օրինակ՝ HakobyanLianaEPH.doc
28.10.2013
Հոդվածի օրինակելի ձև
(ներկայացնել մինչև 10 համկարգչային էջ ծավալով և մինչև 27.12.2013 թ.)
ԽՈՐԻԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
(ԱԻ)
ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ X ՍԱՏՐԱՊՈՒԹՅԱՆ
ԷԹՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՇՈՒՐՋ
Օրթոկորյուբանտիները և պարիկանիները հիշատակվում են Հերոդոտոսի կողմից X` մարական սատրապության կազմում : Օրթոկորյուբանտիների հունարեն անունը թարգմանաբար համապատասխանում է հին պարսկերեն սեպագիր արձանագրությունների տիգրախաուդա` «սրածայր գլխարկավորներ» սակերին, որոնք տեղադրվում են Միջին Ասիայում : Ըստ այդմ էլ մասնագիտական գրականության մեջ կարծիքներ կան, որ օրթոկորյուբանտիները և պարիկանիները սխալմամբ են ներառված X սատրապության մեջ, և օրթոկորյուբանտիներին տեղադրել են Կասպից ծովից արևելք` մինչև Ֆերգանայի սահմանները : Պարիկանիներին համարել են Ֆերգանայի մինչարիական երկրագործական բնակչությունը , որը տարբեր է Հերոդոտոսի XVII սատրապության մեջ հիշատակվող պարիկանիներից : X սատրապության պարիկանիներին Ֆերգանայի բնակիչներ են համարել նաև այլ հետազոտողներ : Սակայն կարծիք կա, որ սողդիական փաստաթղթերում վկայված Ֆերգանայի անվան հին ձևը Far(a)gana կամ Fragana է, որը հունարենում չէր կարող տալ Պարիկանա :
Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, թարգմանությունը Ս. Կրկյաշարյանի, Ե., 1986, III, 92 (այսուհետև`Հերոդոտոս):
Անունը թարգմանել են նաև «բարձունքների բնակիչներ» և «ուղղաձիգ սաղավարտավորներ» (տե´ս Պետրոսյան Ս., Հին Մարաստանի տարածքի երրորդ էթնիկական տարրի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», 1979, թիվ 4, էջ 47; Доватур А., Каллистов Д., Шишова И., Народы нашей страны в “Истории” Геродота (այսուհետև`Д. К. Ш.), М., 1982, с. 192):
Junge J., Orthokorybantioi, “Pauly’s Real-Encyclopädie der classischen Altertumswissenschaft” (այսուհետև`RE), Stuttgart, 1942, XVIII, S. 1484; նույնի` Parikanioi, “RE”, 1949, XXXVI, S. 1482.
Herzfeld E., The Persian Empire. Studies in Geography and Ethnography of the Ancient Near East, Wiesbaden, 1968, p. 329.
Հերոդոտոս, III, 94: Պարիկանիները նշված սատրապության մեջ են նաև Հերոդոտոսի մյուս տեղեկություններում (նույն տեղում, VII, 68; 86):
Տե´ս Д. К. Ш., էջ 193:
Лившиц В., Согдийский посол в Чаче, Советская археология, 1962, вып. 2, с. 103.
HOVHANNES KHORIKYAN
(IOS)
ON THE ETHNIC STRUCTURE OF THE X SATRAPY
OF ACHAEMENIAN PERSIA
Many important and wrinkled issues on the ethnic history and historical geography of Media and Achaemenian Persia were examined in the article, the elucidation of which has an important meaning for studying the history of the Empire as well as obeying peoples. The name of Orthokorybantioi means “true priest” and they are placed in Media. The Parikanioi were the Iranian tribe, from which we have a New Persian pari “foreign (bad) woman”.
HOVHANNES KHORIKYAN (IOS) - ON THE ETHNIC STRUCTURE OF THE X SATRAPY OF ACHAEMENIAN PERSIA
Hovhannes Khorikyan (IOS) - On the Ethnic Structure of the X Satrapy of Achaemenian Persia
ХОРИКЯН ОГАНЕС (ИВ) - ОБ ЭТНИЧЕСКОМ СОСТАВЕ X САТРАПИИ АХЕМЕНИДСКОЙ ПЕРСИИ
Хорикян Оганес (ИВ) - Об этническом составе X сатрапии Ахеменидской Персии
ԽՈՐԻԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ (ԱԻ) - ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ X ՍԱՏՐԱՊՈՒԹՅԱՆ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՇՈՒՐՋ
Խորիկյան Հովհաննես (ԱԻ) – Աքեմենյան Պարսկաստանի սատրապության X էթնիկական կազմի շուրջ
ՀՀ ԳԱԱ ԱԻ – Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիաի Արևելագիտության ինստիտուտ
ИВ НАН РА – Инститвут востоковедения Национальной Академии наук Республики Армения
IOS NAS RA - Institute of Oriental Studies National Academy of Sciences Republic of Armenia
ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐՆԵՐ՝......, ԷԼ.ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵ՝ .....
Եթե հոդվածի հեղինակը մագիստրանտ է, ասպիրանտ, կամ հայցորդ ապա հոդվածի վերջում պետք է նշվի գիտական ղեկավարի անունը, ազգանունը և նրա ստորագրությունը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|