ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2015.03.23
Դուք հրավիրվում եք մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100...
Հարգելի՛ գործընկեր,

Դուք հրավիրվում եք մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2015 թ. հոկտեմբերի 15-16-ը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան և Երևանի Պետական Համալսարանը:

Գիտաժողովում նախատեսվում է հետևյալ հիմնախնդիրների քննարկումը`
• Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն:
• Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները:
• Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում:
• Մշակութային ցեղասպանություն` «Սպիտակ Եղեռն»:

Սույն շրջաբերականին կցվում են գիտաժողովին մասնակցելու պայմանները ծանուցող գրությունը և հայտի ձևը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Զեկուցումների հիմնադրույթները կհրատարակվեն:

Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2015 թ. 1-ը հուլիսի ուղարկել գիտաժողովի պատասխանատու քարտուղար պ.գ.թ. Գոռ Մարգարյանին հետևյալ հասցեով`
Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4,
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

Հեռախոս` (+374 93) 587809
Էլ. փոստ` info@orient.sci.am


Գիտաժողովի կազմկոմիտե

Հարգելի մասնակից


Զեկուցման հիմնադրույթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@orient.sci.am: Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 1-ը հուլիսի 2015 թ.:

● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի, 3 էջից ոչ ավելի (եթե հիմնադրույթները հայերեն են, ապա ամփոփումները պետք է լինեն ռուսերենով և անգլերենով, եթե ռուսերեն` հայերենով և անգլերենով, և եթե անգլերեն` հայերենով, ռուսերենով /յու-րաքանչյուրը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուց¬ման խորագիրը/):
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (ռու-սերեն և անգլերեն):
● Տառերի չափը` 12 (հղումների համար` 9), հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
●Ներկայացվող նյութերում պետք է պահպանված լինի հետևյալ հերթականությունը`
ա) հեղինակի անունը,ազգանունը, երկի¬րը (փակագծում),
բ)խորագիրը,
գ) տեքստը,
դ) ամփոփումը:

Զեկուցման տևողությունը` մինչև 15 րոպե:
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժելու այն զեկուցումները, որոնք արդեն հրատարակվել են:

Գիտաժողովի կազմկոմիտե


. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)