ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
2009.01.02
Հովհաննիսյան Նիկոլայ, Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո, Թեհրան, 2009:
Հովհաննիսյան Նիկոլայ, Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո, Թեհրան, 2009, “Սիյամաք” հրատ, 319էջ (պարսկերեն):

Բազմավաստակ գիտնական և միջազգային մեծ հեղինակություն վայելող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի ուսումնասիրություններում նշանակալի տեղ է գրավում Հայոց ցեղասպանության հիմնահարցերի գիտական լուսաբանությունը: Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա աշխատությունները թարգմանվել են աշխարհի տասը լեզուներով և հրատարակվել տարբեր երկրներում, անգամ Թուրքիայում: 2009թ. հունվարին Թեհրանում հրատարակվեց նրա «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» մեծարժեք աշխատությունը:
Սույն աշխատությունում Ն.Հովհաննիսյանը քննության է ենթարկել այնպիսի առանցքային հարցեր, ինչպես Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու արաբական պատմագիտության մոտիվացիան, արաբական պատմագիտությունը Օսմանյան կայսրության էության մասին, Հայոց ցեղասպանության նախադրյալները, հայկական հարցը հայերին ֆիզիկապես ոչնչացնելու ուղիով լուծելու թուրքական բանաձևը, պանթուրքիզմը և հայկական պատնեշի վերացման հարցը, «արմենոցիդը որպես ամենագենոցիդային գենոցիդ» արաբական տեսադրույթը, արաբ ժողովրդի ասպնջականությունը 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ և արաբների մարդասիրական դիրքորոշումը հայերի նկատմամբ և այլ հարցեր: Մանրազնին կերպով ուսումնասիրելով այդ հարցերի լուսաբանությունը արաբական պատմագիտության մեջ, պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը եկել է այն եզրակացության, որ արաբական պատմագիտական միտքը Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարված ողբերգությունը համոզված կերպով համարում է ցեղասպանություն, XX դարի մարդկության պատմության սև էջը, որը հանցանք է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ, որի համար պատասխանատու են երիտթուրքական մարդասպանները:
Ն.Հովհաննիսյանի աշխատության պարսկերեն լեզվով հրատարակելու շնորհիվ այժմ հնարավորություն է ստեղծվում, որ Հայոց ցեղասպանության և երիտքուրքերի ոճրագործության վերաբերյալ առարկայական և անաչառ ճշմարտությունը տարածում գտնի ոչ միայն մեր հարևան և բարեկամ երկրում` Իրանում, այլև իրանական լեզվամշակութային արեալին պատկանող ժողովուրդների շրջանում:
. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)