|
|
|
|
|
|
|
Քրիստոնյա Արևելքի բաժին |
|
Քրիստոնյա Արևելքի բաժնի ուշադրության կենտրոնում է արևելյան քրիստոնյա համայնքների, Վրաստանի միջնադարյան և նոր պատմության, հայ-վրացական և հայ-բյուզանդական հարաբերությունների, Աղվանքի պատմության, կովկասյան էթնոմշակութային աշխարհի, ինչպես նաև արևելյան եկեղեցիների և միջեկեղեցական հարաբերությունների զանազան հարցերի ուսումնասիրությունը:
Աշխատակիցներ
|
|
Իրանի բաժին |
|
Իրանի բաժնում` պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, ագրարային հարաբերությունների և իսլամական հեղափոխության արդիական խնդիրների հետ միասին, մշակվում են նաև պարսկական դասական և ժամանակակից գրականության տարաբնույթ հարցեր:
Աշխատակիցներ
|
|
Թուրքիայի բաժին |
|
Թուրքիայի բաժնում ուսումնասիրվում են Օսմանյան կայսրության և Թուրքիայի քաղաքական պատմությունը, ազգային փոքրամասնությունների իրավական վիճակը, հայկական հարցը և հայոց ցեղասպանությունը, մեծ տերությունների քաղաքականությունը, ժամանակակից Թուրքիայի զարգացման առանձնահատկությունները, օսմանիզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի հարցերը:
Աշխատակիցներ
|
|
Արաբական երկրների բաժին |
|
Արաբական երկրների բաժնում հետազոտվում են Արաբական Արևելքի երկրների (Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Լիբանան և այլն) միջնադարյան, նոր և նորագույն պատմության, ազգային–ազատագրական շարժումների, գաղութային տիրապետության վերացման և արաբական երկրների անկախության նվաճման, միջազգային և միջարաբական հարաբերությունների, իսլամի և գաղափարախոսության տարատեսակ խնդիրներ:
Աշխատակիցներ
|
|
Հին Արևելքի բաժին |
|
Հին Արևելքի բաժնում ուսումնասիրում են Միջագետքի, Փոքր Ասիայի պետութունների` Ասորեստանի, Բաբելոնի, Խեթական թագավորության և պետական այլ կազմավորումների պատմությունը, էթնիկական, սոցիալ-տնտեսական, լեզվա-մշակութային, ինչպես նաև հելլենիզմի հարցերը:
Աշխատակիցներ
|
|
Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժին |
|
Բաժնի առաջնահերթ խնդիրներն են Հայաստանի պատմության վերաբերյալ հարակից երկրներում ստեղծված այլալեզու (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, վրացերեն) պատմողական ու վավերագրական սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը, հայերենի թարգմանությունը և Հայաստանի պատմության համակողմանի և ամբողջական ուսումնասիրության աղբյուրագիտական հենքի ընդլայնումը:
Աշխատակիցներ
|
|
Միջազգային հարաբերությունների բաժին |
|
Բաժինն ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքում և Հարավային Կովկասում միջազգային ու տարածաշրջանային հարաբերությունները, մեծ տերությունների քաղաքականությունը, Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերությունները հարակից երկրների հետ:
Աշխատակիցներ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|